Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Օլիգարխ Իվանիշվիլին փորձում է սպանել քաղաքական գործընթացը

Օլիգարխ Իվանիշվիլին փորձում է սպանել քաղաքական գործընթացը
21.11.2014 | 23:00

Ամերիկյան Forbes-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է քաղաքական իրադարձությունները Վրաստանում և անդրադարձել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն:
«2012-ին Վրաստանը յուրահատուկ հնարավորություն ուներ (ընտրության), թեև այդ խումբը, ավելի ճիշտ՝ Բիձինա Իվանիշվիլին, որ իր հետ ինչ-որ խումբ բերեց, իսկապես ուղղված չէր առաջընթացին։ Գրեթե ամբողջ աշխարհում պայքար է ընթանում հետընթացի և առաջընթացի ուժերի միջև։ Ամբողջ աշխարհում։ Դա տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում։ Եվ 2012-ին, բնականաբար, Վրաստանում հաղթեց հետընթացի ուժը։ Նրանք բացահայտ եկան հետընթացի կարգախոսներով՝ չթաքցնելով դրանք։ Սկսած նրանից, որ իրենց դուր չէին գալիս մեր ստեղծած ինստիտուտները, վերջացրած նրանով, որ պատրաստվում էին քանդել շինություններ։ Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ երկրում կորել է ոչ միայն տեմպը, այլև տրամադրությունը և այն դրայվը, որն իսկապես կար»,- ասել է Սաակաշվիլին։
Նախկին նախագահի խոսքով՝ 8-9 տարի երկրում եղել է դրական էմիգրացիոն հավասարություն՝ ավելի շատ մարդիկ վերադառնում էին, քան հեռանում։
«Օլիգարխն իսկապես փորձում է սպանել քաղաքական գործընթացը, նա փորձում է նվազեցնել երկրի արժեքը, այդ պատճառով էլ հիստերիայի մեջ բղավում է, որ երկիրն աղքատ, թշվառ, աննշան գյուղ է։ Քանի որ իր ամբողջ կյանքում նա միայն 2 բան է արել՝ գնել է էժանացած ակտիվներ և ղեկավարել իր ձեռնարկություններն օֆշորներից»,- ասել է Սաակաշվիլին՝ նկատի ունենալով Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ